38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ժամանակը պետք է ծախսենք մեկ բանի վրա՝ սեփական ուժային պոտենցիալի բարձրացման

ժամանակը պետք է ծախսենք մեկ բանի վրա՝ սեփական ուժային պոտենցիալի բարձրացման
14.09.2023 | 07:15

Մեկ տարի առաջ այս օրը թշնամին Վարդենիսից մինչև Սյունիք հարձակվեց ու գրավեց 50-ից ավելի դիրքեր, տվեցինք 250-ից ավելի զոհեր, մոտեցավ Ջերմուկին, Գորիսում ոչնչացրեց մի քանի հարյուր միլիոն արժողության մեր ՀՕՊ համակարգը։

Սրանք այն կորուստներն են, որոնք մենք կրեցինք, բայց տարօրինակ կերպով այս հարձակման քաղաքական հետևանքներն ընդհանրապես չվերլուծվեցին։ Երբ Փաշինյանը դրանից հետո ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, մի մասն ասաց՝ սա Միշելի պլանն է, մյուս մասը՝ Պուտինի պլանը։ Ոչ ոք չասաց, որ պարտված մարդը չի կարող իրեն այլ կերպ պահել։ Հիշեցնեմ, որ դրանից առաջ տիղի էր ունեցել Բերձորի միջանցքի վրա հարձակումը, որի արդյունքում Աղավնոյի հարցը ստացավ ադրբեջանամետ լուծում։

Հայկական քաղաքական մտքի մոլորությունն ու մառազմատիկությունը կայանաում է նրանում, որ նրանք պատերազմները համարում են տարածքների գրավում և մարդասպանություն, բայց ոչ՝ քաղաքականություն։ Սրա վառ օրինակը 1920-ի դեպքերի ներկայացումն է։ 1920-ին տեղի ունեցավ Կարսի անկումը, և ստորագրվեց կապիտուլյացիա։ Այս իրադարձության քաղաքական հետևանքներն էին՝ անկախության կորուստը, Արցախի ու Նախիջևանի օտարումը, իսկ Սյունիքն էլի ուժով փրկվեց։ Հիմա իրենց քաղաքականությունից հասկացող մարդ համարողները հավաքվում ու քննարկում են Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը, Չիչերինի նամակները, բայց ոչ երբեք՝ այդ երևույթների սկզբնապատճառը՝ Կարսի անկումը։ Ըստ այս մտքի կրողների՝ պարտված կողմի տարածքները ոչ թե պետք է պակասեին, դեռ մի բան էլ պետք է ավելավնային։

Հետ գանք մեր օրեր և ֆիքսենք մի կարևոր իրողություն. առանց ուժային բալանսի վերականգման չկա Արցախի երկարաժամկետ պահպանման ոչ մի սցենար ու բանաձև։ Երեկ արդեն առաջին ճաքը տվեց՝ Աղդամից բեռ ներթափանցեց։ Պետք չի լինել Նոստրադամուսը հասկանալու համար, որ Աղդամով չլինի, Մատաղիսով են մտնելու, Մատաղիսով չլինի, Կարմիր Շուկայով են գալու կամ բոլոր կողմերից ու, բեռնատարների փոխարեն, տանկերով են մտնելու։ Մենք դեռ ունենք ժամանակ, և այդ ժամանակը պետք է ծախսենք մեկ բանի վրա՝ սեփական ուժային պոտենցիալի բարձրացման վրա։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ